Պաշտոնական․ ՊՍԺ-ն հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի պաշտոնական կայքը, 2019/20 մրցաշրջանը պաշտոնապես անավարտ կմնա և չի շարունակվի։
ՊՍԺ-ն պաշտոնապես հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն։ Փարիզյան ակումբը երրորդ անընդմեջ անգամ դառնում է Ֆրանսիայի չեմպիոն, որն ակումբի պատմության մեջ դարձավ իններորդը։ Նշենք, որ փարիզյան ակումբը առաջնության դադրեցման պահին անցկացրել էր 27 հանդիպում և վաստակել 68 միավոր՝ 12 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող Մարսելի «Օլիմպիկին»։
Մրցաշարային աղյուսակի վերջին երկու հորիզոնականները զբաղեցնող «Թուլուզն» ու «Ամյենը» կլքեն Լիգա 1-ը, իսկ նրանց փոխարեն հաջորդ մրցաշրջանում հանդես կգան «Լորյանն» ու «Լանսը»։
Քանի որ մրցաշարային աղյուսակն ամփոփվել է ակումբների՝ Լիգա 1-ի ողջ պատմության ընթացքում հավաքած միավորների սկզբունքով, մրցաշարային աղյուսակում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Այդ փոփոխությունների արդյունքում «Նիցան» զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, «Ռեյմսը»՝ 5-րդ, «Անժերը»՝ 10-րդ, իսկ «Սրտասբուրգը»՝ 11-րդ հորիզոնականը։
# Ամյեն, Թուլուզ, Լանս, Լիգա-1, Լիգա-2, Լորյան, ՊՍԺ, Օլիմպիկ Մարսել