Պաշտոնական․ Հերտան նոր հարձակվող ունի
Ինչպես տեղեկացնում է Բեռլինի «Հերտայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լայպցիգի» 20-ամյա կենտրոնական հարձավող Մաթեուս Կունյային։
Բրազիլացի խաղացողի համար մայրաքաղաքային ակումբը վճարել է 15 մլն եվրո։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Երիտասարդ բրազիլացի խաղացողը «Լայպցիգի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 ասիստի հեղինակ։
Հիշեցնենք, որ ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ սա «Հերտայի» երրորդ խոշոր տրանսֆերն էր։ Մինչև այս պահը Յուրգեն Կլինսմանի սաների շարքերն էին համալրել նաև «Միլանի» կենտրոնական հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը (27 մլն եվրո), ինչպես նաև «Լիոնի» կիսապաշտպան Լուկա Տուզարը (25 մլն եվրո)։ Չնայած՝ Տուզարը մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալական հիմունքներով կշարունակի հանդես գալ ֆրանսիական ակումբի կազմում։
# Լայպցիգ, Լիոն, Լուկա Տուզար, Կշիշտոֆ-Պյոնտեկ, Հերտա, Մաթեուս Կունյա, Միլան, տրանսֆերներ