Պաշտոնական. «Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ է նշանակել
Արտակ Օսեյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Եղիշե Մելիքյանին։ Վերջինն էլ գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։
Օսեյանը տարբեր տարիների Վարդան Մինասյանի մարզչական շտաբում ընդգրկված է եղել «Արարատ-Արմենիայում», վրացական «Թելավիում» և Հայաստանի ազգային հավաքականում։
Երիտասարդ մասնագետը գլխագորել է Հայաստանի Մ17, 18, 19 ու 21 հավաքականներն ու «Արարատ-Արմենիան»։
Օսեյանը «Փյունիկը» մարզել է նաև 2016/17 մրցաշրջանում ու 2020 թ. հուլիսից դեկտեմբեր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտակ Օսեյան, Եղիշե Մելիքյան, Հայաստանի-հավաքական, Վարդան Մինասյան, Փյունիկ