Պաշտոնական. Տիտեն հեռացավ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Խորվաթիայի ընտրանուն` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարեց զբաղեցրած պաշտոնը լքելու մասին.
«Ցավալի պարտություն է, սակայն ես հաշտ եմ ինքս ինձ հետ։ Իմ դարաշրջանն ավարտված է, ինչպես ես ասել էի 1.5 տարի առաջ։
Այժմ ես ի վիճակի չեմ` իմ աշխատանքը գնահատելու համար։ Ժամանակի ընթացքում դուք ինքներդ կտաք այդ գնահատականը։ Պայքարը լքելուց հետո ես նման հնարավորություն չունեմ»,- 61-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Globo Esporte-ն։
Նշենք, որ Տիտեն Բրազիլիայի հավաքականը գլխավորում էր 2016 թ. հունիսից։ Այդ ընթացքում «պենտակամպիոններն» անցկացրել են 81 հանդիպում, տոնել 61 հաղթանակ, 13 անգամ խաղացել ոչ-ոքի և կրել միայն 7 պարտություն։
Բրազիլացիները 2019 թ. Տիտեի գլխավորությամբ դարձել են Կոպա Ամերիկայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Մունդիալ-2022, Տիտե, Քաթար-2022