Պաշտոնական. Սպարտակի նախկին ավագը տեղափոխվեց Ուրարտու 🎥
Ռուս անվանի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա ֆուտբոլիստը լինելու է Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի նոր «8» համարը, իսկ կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Գլուշակովը բավական հարուստ կարիերա է ունեցել և հանդես է եկել «Լոկոմոտիվի» (2008-2013 թթ.), «Սպարտակի» (2013-19 թթ.), «Ախմատի» (2019-20 թթ.), «Խիմկիի» (2020-23 թթ.), «Պարի ՆՆ»-ի (2023 թ. փետրվար-հուլիս), «Սպարտակ Կոստրոմայի» (2023 թ. սեպտեմբեր – 2024 թ. հունվար)։
Գլուշակովը 376 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում` դառնալով 60 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում ավագի թևկապով Մոսկվայի «Սպարտակին» առաջնորդել է Ռուսաստանի չեմպիոնություն։ 2017 թ. ամռանը մոսկովյան ակումբի կազմում նա դարձել է նաև Ռուսաստանի Սուպերգավաթակիր։
Գլուշակովը նաև 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրած 57 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Դենիս Գլուշակով, Լոկոմոտիվ, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, Ուրարտու, Ռուսաստանի Սուպերգավաթ, ՌՊԼ, Սպարտակ, տրանսֆերներ