Պաշտոնական. Սարգիս Ադամյանը փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է բելգիական «Բրյուգեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, ինչից հետո 28-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Հոֆֆենհայմ», քանի որ «Բրյուգեն» չի ունենալու Ադամյանի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։
Հավելենք, որ «Բրյուգեն» այժմ մարզում է հոլանդացի մասնագետ Ալֆրեդ Շրյոդերը, ով Ադամյանի խաղին ծանոթ է «Հոֆֆենհայմը» մարզելու տարիներից. 49-ամյա մասնագետը «գյուղացիներին» մարզել է 2019-2020 թթ.։
Նշենք, որ «Բրյուգեն» Բելգիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղից հետո վաստակել է 48 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնական` առաջատար «Ունիոն Սենթ Ժիլուային» զիջելով 9 միավոր։
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը «Հոֆֆենհայմի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 53 հանդիպում` դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆրեդ Շրյոդեր, Բելգիայի առաջնություն, Բրյուգե, Հոֆֆենհայմ, Ունիոն Սենթ Ժիլուա, Սարգիս-Ադամյան, տրանսֆերներ