Պաշտոնական. Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ի որակավորման փուլին
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ի որակավորման փուլին.
«Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությանը։
Պատճառը ՈՒԵՖԱ-ի փետրվարյան որոշումն է՝ կասեցնել Ռուսաստանի ազգային հավաքականների և ակումբների մասնակցությունը կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին՝ այն ուժի մեջ թողնելով «մինչև հետագա ծանուցումը»
Այս որոշումը ՌՖՄ-ն վիճարկել է Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում (CAS), որը հուլիսին մերժել է բողոքը:
Միությունը ներկայումս սպասում է CAS-ի որոշման ամբողջական տեքստին, որի ուսումնասիրությունից հետո կկողոմնորոշվի իրավական պաշտպանության շրջանակներում հետագա քայլերի վերաբերյալ»,- նշվում է ՌՖՄ-ի տարարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեռևս սույն թվականի փետրվարի 28-ին ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին և ռուսական ակումբներին հեռացրել են իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։
Հավելենք, որ այդ ամենը պայմանավորված է փետրվարի 24-ից սանձազերծված ռուս-ուկրաինական պատերազմով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, ՈւԵՖԱ, Ռուսաստանի հավաքական, ՖԻՖԱ