Պաշտոնական. Ռոնալդ Կումանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռայո Վալեկանոյից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան տնօրենների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում էլ որոշում է կայացվել հոլանդացի մասնագետին հեռացնել զբաղեցրած պաշտոնից։
Հաղորդվում է, որ Կումանը «բլաուգրանասի» ֆուտբոլիստներին հրաժեշտ կտա հոկտեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2020 թ. օգոստոսին։ Նրա գլխավորությամբ «կապտանռնագույններն» անցկացրել են 67 հանդիպում, տոնել են 40 հաղթանակ, 11 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 16 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Ռայո Վալեկանո, Ռոնալդ Կուման