Պաշտոնական. «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ինտեր Մայամի» 📸
Պաշտոնական. «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ինտեր Մայամի» 📸
16/12/2025 - 11:53

Սերխիո Ռեգիլոնն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ինտեր Մայամի», հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հունվարի 1-ը։ Համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ ունի։

29-ամյա պաշտպանը Մադրիդի «Ռեալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2005-2019 թվականներին։ Նա «արքայական» ակումբի հիմնական թիմում 22 խաղում 3 ասիստ է կատարել։

2020թ. սեպտեմբերին «Տոտենհեմը» Ռեգիլոնի տրանսֆերը գնել է 30 միլիոն եվրոյով, որի կազմում ամենաշատ հանդիպումներն է անցկացրել` 79։ Լոնդոնյան ակումբում նա 2 գոլ ու 9 ասիստ է գրանցել։

Իսպանացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Լոգրոնյեսում», «Սևիլիայում», «Բրենթֆորդում», Մադրիդի «Ատլետիկոյում»։

Ռեգիլոնը 2019-2021թթ. հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական` 6 խաղում կատարելով 2 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» վերջերս պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՄԼՍ-ի գավաթակիր։ Ակումբում հանդես են գալիս «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսն ու Ռոդրիգո Դե Պոլը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025