Պաշտոնական. Պատրիկ Վիեյրան գլխավորեց Ա սերիան ներկայացնող ակումբը

Պաշտոնական. Պատրիկ Վիեյրան գլխավորեց Ա սերիան ներկայացնող ակումբը

20/11/2024 - 15:08

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրան նշանակվել է իտալական Ա սերիան ներկայացնող «Ջենոայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

48-ամյա մասնագետը լիգուրյան ակումբում փոխարինել է Ալբերտո Ջիլարդինոյին։ Վերջինս նոյեմբերի 19-ին է հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից։ «Ռոսոբլուն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 12 խաղում վաստակել է 10 միավոր և 17-րդ տեղում է։

Ավելի վաղ Վիեյրան գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմը, ամերիկյան «Նյու-Յորք Սիթին», ֆրանսիական «Նիցան» ու «Ստրասբուրգը», անգլիական «Քրիսթալ Փելասը»։

Վիեյրան ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Միլանի», «Արսենալի», «Յուվենտուսի», «Ինտերի» ու «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Նախկին կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023