Պաշտոնական. Ումտիտին ու Բարսելոնան աշխատավարձի նվազմամբ նոր պայմանագիր են կնքել
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի հետ։
Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի էական կրճատման։
28-ամյա պաշտպանի այդ քայլի շնորհիվ` կատալոնական ակումբը թեթևացրեց աշխատավարձի բյուջեն և կկարողանա ֆինանսական Fair play-ի սահմաններում հայտավորել նաև Ֆերրան Տորեսին, ում ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «բլաուգրանասը» 55+10 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիից»։
«Կապտանռնագույնները» հրապարակավ շնորհակալություն են հայտնել Ումտիտիին` ակումբի հանդեպ նվիրվածության և այդ քայլին գնալու համար։
Հավելենք, որ Սամուել Ումտիտին «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2016 թ. հուլիսին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 133 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Սամուել Ումտիտի, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես