Պաշտոնական. Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ ունի 📸
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է արգենտինական «Բարակաս Սենթրալ», հայտնում է ակումբի մամուլի ծառայթյունը։
Բարակասը ներկայացնող ակումբը մինչև 2027թ. հունվարի 1-ը վարձակալել է 29-ամյա ֆուտբոլիստին։
«Բարակաս Սենթրալը» Արգենտինայի առաջնության նոր մրցաշրջանում պայքարը կսկսի հունվարի 24-ին և Ապերտուրայի առաջին տուրում կմրցի «Ռիվեր Փլեյթի» դեմ։
Ակումբը կմասնակցի նաև Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարին` Կոպա Սուդամերիկանային։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բալեկյանը կտեղափոխվի Արգենտինայի առաջնության նորեկ Մենդոսայի «Խիմնասիա և Էսգրիմա», բայց գործարքը չի կայացել։
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը շարունակում է պատկանել «Բոկա Խունիորսին»։ Լեգենդար ակումբը հարձակվողի հեռանալուց առաջ մինչև 2028թ. հունվարի 1-ը նոր պայմանագիր է ստորագրել նրա հետ։
Բալեկյանը «Բոկա» է տեղափոխվել 2021թ. հուլիսին, 56 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա 2024թ. օգոստոսից վարձավճարով հանդես էր գալիս Լա Պլատայի «Խիմնասիայում»` 30 խաղում գրանցելով 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի առաջնություն, Բարակաս Սենթրալ, Բոկա Խունիորս, Լիգա Պրոֆեսիոնալ, Խիմնասիա լա Պլատա, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ