Պաշտոնական. Նիկոլա Պեպեն վերադարձավ Լիգա 1
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նիցցայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Արսենալի» վինգեր Նիկոլա Պեպեին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը չի ներառում գնման իրավունք։
Նշենք, որ 27-ամյա եզրային հարձակվողը Լիգա 1-ում հանդես գալու փորձ ունի։ Նա 2015-17 թթ. հանդես է եկել «Անժերի», իսկ 2017-19 թթ.` «Լիլի» կազմում և Լիգա 1-ի շրջանակում անցկացրած 107 խաղում դարձել է 38 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ իվուարցի ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 112 խաղում դառնալով 27 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Այդ ժամանակ «զինագործները» Պեպեի գործարքի դիմաց «Լիլին» վճարեցին 80 մլն եվրո։ Այն լոնդոնյան ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Լիգա-1, Նիկոլա Պեպե, Նիցցա, տրանսֆերներ