Պաշտոնական. Լուկակուն վերադարձավ Ինտեր
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ինտերի» կազմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության դիմաց «ազնվականները» կստանան 8 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվելիք պայմանագրում չի լինելու գնման իրավունք։
Հաղորդվում է, որ Լուկակուն, հանուն «Ինտեր» տեղափոխության, աշխատավարձը նվազեցրել է 30%-ով և միլանյան ակումբի կազմում կվաստակի մոտ 7 մլն եվրո։
Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստը 2019-2021 թթ. արդեն հանդես եկել է «Ինտերի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրած 95 խաղում դարձել է 64 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
29-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. օգոստոսին «Չելսիի» համար ռեկորդային 113 մլն եվրոյի դիմաց համալրեց լոնդոնյան ակումբի շարքերը, որի կազմում 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 44 անգամ` դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Չելսի, Ռոմելու-Լուկակու, տրանսֆերներ