Պաշտոնական. Լայպցիգը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակուկբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դոմենիկո Տեդեսկոն։
36-ամյա մասնագետի ու «ցլերի» միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ Տեդեսկոն «Լայպցիգի» ղեկին նորամուտը կնշի դեկտեմբերի 11-ին։ Այդ օրը «Լայպցիգը» Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։
Հավելենք, որ իտալացի մասնագետը «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ջեսի Մարչին, ով աշխատանքից հեռացվել էր դեկտեմբերի 5-ին։
Նշենք, որ Տեդեսկոն ժամանակին մարզել է նաև «Շտուտգարտի» Մ-17 (2013-2015 թթ.), «Հոֆֆենհայմի» Մ-17 (2015-16 թթ.) և Մ-19 տարեկանների թիմերը (2016-17 թթ.), «Էրցգեբիրգեն» (2017 մարտ – հուլիս), «Շալկե-04»-ը (2017-2019 թթ.) և Մոսկվայի «Սպարտակը» (2019-2021 թթ.)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Դոմենիկո Տեդեսկո, Լայպցիգ, Ջեսի Մարչ