Պաշտոնական. Ժոան Լապորտան վերընտրվեց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում 📸
Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
63-ամյա ֆունկցիոները քվեարկության արդյունքում ստացել է ձայների 68,18 տոկոսը։ Նրա օգտին քվեարկել է «բլաուգրանայի» 32934 անդամ։
Լապորտայի հիմնական մրցակից Վիկտոր Ֆոնտին քվեարկել է 14385 հոգի` ստանալով ձայների 29,78 տոկոսը։
984 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, որը ձայների միայն 2,04 տոկոսն է։
Այսպիսով, Ժոան Լապորտան «Բարսելոնան» կշարունակի ղեկավարել մինչև 2031թ. մարտ։ Նա պաշտոնը ստանձնել է 2021 թվականին։
Անվանի գործարարը կատալոնական գրանդի նախագահ եղել է նաև 2003-10 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml