Պաշտոնական. Դուշան Տադիչը հեռացավ Այաքսից
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքն, թիմի ավագ Դուշան Տադիչն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է ակումբից։
Կողմերը խզել են գործող պայմանագիրը, որն ավարտվում էր 2024 թ. հունիսի 30-ին։
Սերբ հարձակվողն ամստերդամյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 241 խաղում դառնալով 105 գոլի և 112 գոլային փոխանցման հեղինակ։
34-ամյա ֆուտբոլիստն «Այաքսի» կազմում նվաճել է 6 տիտղոս, այդ թվում` 3 անգամ դառնալով Էրեդիվիզիայի չեմպիոն։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Տադիչին իր շարքերում ցանկանում է տեսնել թուրքական «Բեշիկթաշը», որը պատրաստ է սերբ հարձակվողին մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր առաջարկել։
Առաջիկայում կողմերը կսկսեն բանակցություններ վարել հավանական գործարքի շուրջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բեշիկթաշ, Դուշան Տադիչ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ