Պաշտոնական. «Բորուսիայի» ավագը կտեղափոխվի «Լայպցիգ» 📸
Պաշտոնական. «Բորուսիայի» ավագը կտեղափոխվի «Լայպցիգ» 📸
17/03/2026 - 11:26

«Լայպցիգը» ձեռք է բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Ռոկո Ռայցին, հայտնում է «ցլերի» պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026/27 մրցաշրջանից։

Transfermarkt-ի տվյալներով` «Լայպցիգը» գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։

23-ամյա կիսապաշտպանը «Բորուսիայի» սան է, որի համակարգում հանդես է գալիս 2009թ. հուլիսից։ Նա ակումբի հիմնական թիմում անցկացրել է 96 հանդիպում, խփել 8 գոլ, կատարել 7 ասիստ։

Ռայցն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից մյոնխենգլադբախյան ակումբի ավագն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026