Պաշտոնական. Բարսելոնան վարձակալել է ավստրիացի 18-ամյա տաղանդին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռապիդ Վիեննայի» 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուսուֆ Դեմիրին։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաֆ կատալոնական ակումբը վճարելու է 500 հազար եվրո։
Հաղորդվում է, որ վարձակալության ավարտից հետո «Բարսելոնան» ավստրիացի ֆուտբոլիստին 10 մլն եվրոյի դիմաց ոչ պարտադիր գնման իրավունք է ունենալու։
Երիտասարդ ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալու «բլաուգրանասի» երկրորդ թիմում` «Բարսելոնա Բ»-ում։
Հավելենք, որ Յուսուֆ Դեմիրը «Ռապիդի» սան է, որի գլխավոր թիմում արդեն անցկացրել է 38 հանդիպման` դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցմա հեղինակ։
Դեմիրը նաև 1 խաղ է անցկացրել Ավստրիայի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Բարսելոնա, Բարսելոնա Բ, Յուսուֆ Դեմիր, Ռապիդ-Վիեննա, տրանսֆերներ