Պաշտոնական. Արոն Ռեմզին ավարտեց կարիերան 📸
Պաշտոնական. Արոն Ռեմզին ավարտեց կարիերան 📸
07/04/2026 - 15:48

«Արսենալի», «Յուվենտուսի» և Ուելսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արոն Ռեմզին սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով կարիերան ավարտելու մասին.

«Այս որոշումն ինձ բարդ է տրվել։ Երկար մտորումներից հետո որոշել եմ ավարտել կարիերաս։ Առաջինն ուզում եմ սկսել Ուելսից։ Ինձ համար մեծ պատիվ էր կրել Ուելսի հավաքականի մարզաշապիկն ու վերապրել այնքան անհավանական պահեր։ Դա անհնար կլիներ առանց մարզիչների ներդրման, որոնց գլխավորությամբ խաղացել եմ։

Երկրորդը շնորհակալ եմ բոլոր այն ակումբներին, որոնց կազմում բախտ է վիճակվել խաղալ։ Շնորհակալ եմ մարզիչներին ու անձնակազմի անդամներին, որոնք օգնել են ինձ իրագործել երազանքս և խաղալ ամենաբարձր մակարդակով։

Շատ շնորհակալ եմ կնոջս, երեխաներիս ու ընտանիքիս մյուս բոլոր անդամներին։ Եթե դուք կողքիս չլինեինք, այս ամենն անհնար կլիներ»,- գրել է ուելսցի ֆուտբոլիստը։

Ռեմզին առավել հայտնի է «Արսենալում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում հանդես է եկել 2008-19 թվականներին, 369 խաղում խփել է 64 գոլ, կատարել 60 ասիստ, երեքական անգամ դարձել Անգլիայի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։

Նախկին ֆուտբոլիստը խաղացել է նաև «Յուվենտուսում», «Քարդիֆում», «Նիցայում», «Ռեյնջերսում» և մեքսիկական «ՈՒՆԱՄ Պումասում»։

35-ամյա կիսապաշտպանը 2008-2024 թվականներին հրավիրվել է Ուելսի հավաքական։ Նա «վիշապների» կազմում 86 խաղում գրանցել է 21 գոլ ու 9 ասիստ, 2016 և 2021 թվականներին մասնակցել Եվրոպայի, իսկ 2022թ.` աշխարհի առաջնությանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026