Չօգտագործվող VAR-ը․ Լիվերպուլ 3։1 Մանչեսթեր Սիթի?
Անգլիական պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
Խաղի հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին։ Հեռահար հիանալի հարվածով աչքի ընկավ Ֆաբինիոն։ 13-րդ րոպեին խաղատախտակին վառվում էր արդեն 2։0 հաշիվը։ Էնդրյու Ռոբերտսոնի կատարած հիանալի փոխանցումը եզրափակեց Մո Սալահը։
51-րդ րոպեին Սադիո Մանեն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3։0։ «Քաղաքայաիններին» հաջողվեց միայն խփել հեղինակության գնդակ։ 78-րդ րոպեին աչքի ընկավ Բերնարդո Սիլվան։
Վերջերս լուրեր էին պտտվում, թե Անգլիական ֆուտբոլային ասոցիացան ցանկանում է փոփոխել VAR- համակարգի կիրառման մեթոդները։ Ըստ որոշ տեղեկությունների՝ թիմերի մարզիչները կարող են մրցավարաներին դիմել տեսակրկնապատկերները դիտելու խնդրանքով։
Այո, այս խաղից հետո այդ նորամուծության կիրառումը կարելի է արագացնել՝ երեկվա հանդիպման վիճահարույց դրվագներից խուսափելու համար։ Միգուցե՞ հանդիպումը լրիվ այլ սցենար ստանար, եթե մրցավար Մայքլ Օլիվերը 5-րդ րոպեին օգտվեր VAR-համակարգից։ Եթե նույնիսկ այդ դրվագում չկար էլ 11 մետրանոց, մրցավարը «Սիթիի» խաղացողների ու Պեպ Գվարդիոլայի արձագանքը տեսնելով՝ գոնե պետք է կապվեր իր վիդեո-օգնականի հետ։ Բայց, 0 արձագանք։ Ակնհայտ էր, որ Ալեքսանդր-Առնոլդը ձեռքով փակեց գնդակի ճանապարհը, բայց «Լիվերպուլի» երկրպագուների արդարացումն էլ այն է, թե այդ դրվագից վայրկյաններ առաջ Բերնարդո Սիլվան նույնպես խաղացել է ձեռքով։
Իսկ այդ դրվագից վայրկայններ անց բոլորդ էլ տեսաք՝ ինչ կատարվեց։ «Լիվերպուլը» նետվեց արագ հակագրոհի և բացեց հանդիպման հաշիվը։ Իլկայ Գյունդողանի հեռացրած անհաջող գնդակը հայտնվեց Ֆաբինիոյի մոտ, ով էլ հենակետային գոտուց հինալի հարվածով գրավեց Կլաուդիո Բռավոյի դարպասը։ Այդ դրվագում «Սիթիի» խաղացողները տարված էին լինելով մրցավարին հասկացնելով, որ պիտի նշանակվի 11 մետրանոց՝ չհասցրին նահանջել, հատկապես Ռոդրին, ում գոտուց էլ Ֆաբինիոն գնդակն ուղարկեց դարպասը։
Նմանատիպ իրավիճակ գրանցվեց նաև 83-րդ րոպեին, երբ նույն Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը Ռահիմ Սթերլինգի փոխանցումից հետո կրկին կասկածելի իրավիճակում հայտնվեց՝ փոխանցումը փակելով ձեռքով։ Սակայն, այստեղ էլ մրցավարները լռեցին։ Ակնհայտ էր, որ մրցավարներն երեկ չէին պատրաստվում նշանակել 11 մետրանոց։
Բաց թողած գոլից դեռ ուշքի չեկած, «Սիթին» արդեն 13-րդ րոպեին երկորդ գնդակը հանեց դարպասից։ Նախ պետք է շեշտել այն փաստը, որ Գվարդիոլայի կազմում այսօր բացակայում էին մի շարք առանցքային խաղացողներ։ Խաղից առաջ պարզ դարձավ, որ հանդիպմանը չի կարող մասնակցել նաև Բենջամեն Մենդին, իսկ նրա տեղը դաշտ դուրս եկավ Անխելինիոն, ով «քաղաքայինների» երրորդ ձախ պաշտպանն է։ Անխելինիոն երեկ, մեղմ ասած, չտպավորեց՝ որպես ձախ պաշտպան։ Փաստացի Անխելինոյի դիրքից «Լիվերին» հաջողվեց խփել երկու գնդակ։ Երկրորդ գոլի ժամանակ իսպանացի պաշտպանի դիրքային սխալից օգտվեց հետո Մո Սալահը, իսկ երրորդ գոլի ժամանակ չկարողացավ խանգարել Ջորդան Հենդերսոնին, ով արդյունավետ փոխանցում կատարեց Սադիո Մանեին։
«Սիթին» բաց թողած երկու գոլերից հետո էլ շարունակեց նույն տեմպով գրոհել՝ ստեղծելով վտանգավոր պահեր։ Ընդհանրապես, ամբողջ խաղի ընթացքում «քաղաքայինները» դաշտի ոչ մի հատվածում «Լիվերպուլին» չզիջեցին, դեռ ավելին՝ որոշ ասպեկտներում նույնիսկ գերազանցեցին։ Այդ է փաստում նաև վիճակագրությունը․ավելի շատ կատարած հարված (12-18), ավելի շատ հաջողված դրիբիլինգ (13-17) , ավելի շատ հաղթած օդային մենապայքարներ (10-16), «Սիթիի» խաղացողները նաև ավելի դիպուկ են գտվնել փոխանցումներ կատարելիս (78-84%):
Այստեղից կարելի է եզրակացնել միայն այն, որ երեկ «Սիթին» պարտվեց ոչ այնքան արժանիորեն։ Ո՛չ, մենք չենք փորձում գետնով տալ Յուրգեն Կլոպպի թիմի փայլուն մարզավիճակը։ Հաղթողներին երբեք չեն դատում, և երեկ «Լիվերը» հաղթեց պաշտպանությունում և դաշտի կենտրոնում գրագետ գործողությունների շնորհիվ։ Երեկ «Լիվերպուլի» խաղացողենրի հեղինակած գնդակները եկան ճիշտ ժամանակին, որոնք նրանց մոտ չէր ստացվել հեղինակել «Լեսթերի», «Շեֆիլդի» կամ «Աստոն Վիլլայի» դեմ խաղերում։
Իսկ «Սիթին» պարտվեց, քանի որ հոգեբանական վատ վիճակում էր հայտնվել հանդիպման հենց մեկնարկից։ Գվարդիոլայի թիմն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի րոպե չդավաճանեց իր սկզբունքներին և խաղաց իր ֆուտբոլը, սակայն, մրցավարական որոշումները միանշանակ փոխեցին խաղի ելքը։ Ցավոք, աշխարհի հզորագույն առաջնությունում VAR-համակարգը օգտագործվում է սխալ։ Որքան էլ այդ համակարգը կոտրի ֆուտբոլի էմոցիոնալ կողմը, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ այդ համակարգի կիրառումից ի վեր ֆուտբոլում մրցավարական սխալները էականորեն նվազել են։ Հասկանալի է, որ սխալներից խուսափելն անհնար է, այդ պատճառով էլ այս համակարգում փոփոխությունների կարիք, իրոք, զգացվում է։
«Քաղաքայիններին» միանշանակ խանգարեց նաև բազմաթիվ բացակայող խաղացողների առկայությունը։ Որքան էլ «Սիթին» ունենա երկար պահեստայինների նստարան, այդ քանակը հաճախ որակ չի ապահովում, ապացույցը Կլաուդիո Բռավոյի և Անեխլինոյի ցուցադրած խաղն էր։
«Լիվերը» արդեն 9 միավորով գերազանցում է գործող չեմպիոնին, որը նահանջեց 4-րդ հորիզոնական, իսկ 2-3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լեսթերին» և «Չելսիին» գերազանցում է 8 միավոր։ Նախորդ մրցաշրջանում չէր եղել նման բան։ Ճիշտ է՝ դեռ 26 խաղ կա և ամեն բան հնարավոր է, սակայն «մերսիսայդցիների» երկրպագուներն արդեն այժմ չպետք է վախենան խոսել չեմպիոնությունից։ Նրանց մոտ ամեն ինչ ստացվում է, նույնիսկ մարզական բախտն է նրանց կողմից։
Հ․Գ․ Կայքում տեղ գտած մտքերը և կարծիքները կարող են չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ, բայց այս նյութով նպատակ չունենք ո՛չ սևացնել «Լիվերպուլի» հաղթանակը, ո՛չ էլ «Սիթիի» պարտությունը բարդել մրցավարական սխալների վրա։ Նյութի հիմնական նպատակը VAR-համակարգի սխալ օգտագործման մասին է։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի