ԱՊԼ-ում մարզիչներն իրավունք կստանան խնդրել վիդեոկրկնություն

ԱՊԼ-ում մարզիչներն իրավունք կստանան խնդրել վիդեոկրկնություն

05/11/2019 - 22:57

Անգլիական պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է փոխել VAR համակարգի մեթոդները։ Հաջորդ շաբաթ տեղի կունենա ակումբների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է տեսակրկնությունների VAR-համակարգի հնարավոր բարելավումը։

Սպասվում է, որ ակումբների մարզիչներին կտրվի իրավունք խնդրել տեսակրկնություն, ինչպես այլ մարզաձևերում է (օրինակ՝ վոլեյբոլ)։

Սակայն, ըստ The Telegraph-ի, դեռևս հայտնի չէ, թե որքան արմատական կլինեն փոփոխությունները։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023