ՉԼ. Փյունիկ – Կլուժ դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում
Այսօր` հունիսի 15-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի «Փյունիկը», որը մրցելու է ռումինական «Կլուժի» դեմ։
Արդեն հայտնի են դարձել այդ դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիները.
«Մարիբոր» (Սլովենիա)/«Շախտյոր Սոլիգորսկ» (Բելառուս)
«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)/«Տիրանա» (Ալբանիա)
«Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)/«Հիբերնիանս» (Մալթա)
«Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)
Հավելենք, որ երկրորդ փուլի վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 14:00-ին։
Որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նշենք, որ «Փյունիկ» – «Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 12-ին` Ռումինիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Դյուդելանժ, Հիբերնիան, Մարիբոր, Մաքքաբի Հայֆա, Շախտյոր Սոլիգորսկ, Չեմպիոնների-լիգա, Տիրանա, Փյունիկ, Փյունիկ-Կլուժ