ՉԼ. Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ֆերենցվարոշի»` Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի համար նախատեսված հայտացուցակը։
Հունգարիայի չեմպոնի հայտացուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Դենեշ Դիբուս, Դավիդ Գրոֆ, Լևանտե Էրի։
Պաշտպաններ – Շտեֆան Գարթենման, Գաբոր Շալայ, Իբրահիմ Սիսե, Տոն Ռայմեկերս, Կադու, Նորներտ Կայան, Բարնաբաշ Նագի։
Կիսապաշտպաններ – Նաբի Կեյտա, Դանիել Արզանի, Յոնաթան Լեյվի, Քրիստոֆեր Զաքարիասեն, Էդգար Սևիկյան, Բենցե Էտվյոշ, Ցեբրայիլ Մակրեցիկս, Ալեքսանդր Չիրկովիչ, Կալում Օ’Դաուդա, Ալեքս Տոթ, Հաբիբ Մայգա։
Հարձակվողներ – Բարնաբաշ Վարգա, Ալեքսանդր Պեշիչ, Լենի Ջոզեֆ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ֆերենցվարոշը» կմրցի Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 30-ին Բուդապեշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդգար Սևիկյան, Հայաստանի-հավաքական, Նոա, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ