ՉԼ. ՊՍՎ-ն ու Բրագան ջախջախիչ հաղթանակներ տոնեցին🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ մրցեց ավստրիական «Շտուրմի» դեմ։
Հոլանդական ակումբը որևէ հնարավորություն չտվեց «Շտուրմին»` ջախջախելով 4:1 հաշվով։
ՊՍՎ-ի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լյուկ դե Յոնգը, մեկական գոլ էլ խփեցին Իսահակ Բաբադին ու Իբրահիմ Սանգարեն։
«Շտուրմի» միակ գոլն էլ խփեց Յոն Գորենց-Ստանկովիչը։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին։
Գրեթե նույն պատկերն էր զուգահեռաբար ընթացող «Բրագա» (Պորտուգալիա) – «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) խաղում։
Պորտուգալական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Արթուր Ժորժեի թիմի գոլերը խփեցին Բրուման, Պիցին ու Ալվարո Ջալոն։
Այս դիկակայության պատասխան հանդիպումը նույնպես կկայանա օգոստոսի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բաչկա Տոպոլա, Բրագա, Լյուկ դե Յոնգ, Շտուրմ, Չեմպիոնների-լիգա, ՊՍՎ