ՉԼ. «Նոան» լարված պայքարում պարտվեց «Ֆերենցվարոշին» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Նոան» Աբովյանի Վահանգ Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց «Ֆերենցվարոշի» դեմ։
Լարված պայքարում հյուրերը կարողացան 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
«Նոան» 36-րդ րոպեին Շտեֆան Գարթենմանի ինքնագոլից հետո առաջ անցավ հաշվի մեջ։ Հունգարիայի չեմպիոնը 45-րդ րոպեին առաջին խաղակեսի վերջին գրոհով խփեց պատասխան գոլը. աչքի ընկավ Կալում Օ’Դաուդան։
50-րդ րոպեին Հունգարիայի ազգային հավաքականի հարձակվող Բարնաբաշ Վարգան լուսատախտակին վառեց 2:1 հաշիվը` հօգուտ «Ֆերենցվարոշի»։
82-րդ րոպեին հյուրերը Իբրահիմ Սիեսեի կարմի քարտից հետո մնացին 10 ֆուտբոլիստներով։
Հունգարիայի չեմպիոնի կազմում 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
«Նոան», ստանալով քանակական առավելություն, փորձեց փրկել հանդիպումը, ստեղծեց գոլային պահեր, բայց չկարողացավ ոչ-ոքի կորզել։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Բուդապեշտի «Գրուպամա Արենա» ստադիոնում։
Հանդիպման գոլերը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից