ՉԼ. «Յուվենտուսը» ֆանտաստիկ թրիլերային ու անհավանական պայքարում ավարտեց մրցելույթը 🎥
ՉԼ. «Յուվենտուսը» ֆանտաստիկ թրիլերային ու անհավանական պայքարում ավարտեց մրցելույթը 🎥
26/02/2026 - 02:46

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Յուվենտուսը» սեփական դաշտում լրացուցիչ ժամանակը ներառյալ 3:2 հաշվով հաղթեց «Գալաթասարային»։

Դիմակայության առաջին մրցավեճում թուրինյան գրանդը Ստամբուլում պարտվել էր 2:5 հաշվով։

Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում «բիանկորիին» 37-րդ րոպեին 11-մետրանոցից առաջ մղեց թիմի ավագ Մանուել Լոկատելին։

48-րդ րոպեից` Լոյդ Քելիի հեռացումից հետո, տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով։

Չնայած իտալական գրանդը դաշտում մեկ ֆուտբոլիստ քիչ ուներ, Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը սխրանք գործեց ու ևս երկու անգամ գրավեց Ուգուրջան Չակիրի պաշտպանած դարպասը. 70-րդ րոպեին աչքի ընկավ Ֆեդերիկո Գատին, իսկ 82-ին` Վեսթ Մաքենին։

Դիմակայությունը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի առաջին խաղակեսում էլ թուրինցիները դարպասի գրավման հիասքանչ պահ ունեին, բայց 96-րդ րոպեին Էդոն Ժեգրովան վրիպեց անչափ նպաստավոր դիրքից։

Քանակական առավելություն ունեցող «Գալաթասարայը» կարողացավ օգտվել մրցակցի հոգնածությունից և երկու գոլ խփեց` վճռելով դիմակայության ելքը։

Թուրքական թիմից 105+1-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Վիկտոր Օսիմհենը, իսկ 119-րդ րոպեին` Բարիս Ալպեր Յիլմազը։

Այսպիսով, «Յուվենտուսն» անհավանական պայքարում ավարտեց մրցելույթը Չեմպիոնների լիգայում։

«Գալաթասարայը» հաղթեց ընդհանուր 7:5 հաշվով` դուրս գալով մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026