ՉԼ. Մբապեն փլեյ-օֆֆ փուլում խփած գոլերի քանակով հավասարվեց Ռաուլին ու Շևչենկոյին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։
Փարիզյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։
Mister Chip-ը հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում խփել է 17-րդ ու 18-րդ գոլերը։
Մբապեն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերում խփած գոլերը քանակով հավասարվել է Ռաուլին և Անդրեյ Շևչենկոյին, որոնք իրենց անվան դիմաց նույնպես 18-ական գոլ ունեն։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է (67 գոլ), ում հաջորդ են Լեո Մեսսին (49), Կարիմ Բենզեման (34), Ռոբերտ Լևանդովսկին (31) և Թոմաս Մյուլերը (27)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Շևչենկո, Թոմաս Մյուլլեր, Լեո Մեսսի, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռաուլ, Ռոբերտ-Լևանդովսկի