ՉԼ. Հայտնի դարձավ Փյունիկ – Ցրվենա Զվեզդա դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիցը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Մրցաշարի որակավորման երրորդ փուլին մասնակցելու է նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆ փուլում մրցելու է «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)/«Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի դեմ։
Նշենք, որ «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին` Բելգրադում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 9-ին` Երևանում։
Ինչ վերաբերում է որակավորման փլեյ-օֆֆ փուլին, ապա դրա առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-17-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 23-24-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա, Ցրվենա Զվեզդա, Փյունիկ