ՉԼ. Երկու ակումբ ևս լքեցին պայքարը 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում Բրատսիլավայի Սլովանը Մադրիդում 1:3 հաշվով պարտվել է «Ատլետիկոյին»։
Սլովակիայի չեմպիոնը մրցաշարում 6-րդ անընդմերջ պարտությունն է կրել և նախավերջին` 35-րդ տեղում է։ «Ատլետիկոն» 12 միավորով 11-րդն է։
Վալդիմիր Վայսի գլխավորած թիմը կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր շանսերը։
Հիշեցնենք, որ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայատաանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը վնասվածք է ստացել և փոխարինվել 35-րդ րոպեին։
«Սլովանի» ճակարագրին է արաժանցել նաև Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյսը», որը մրցակցի դաշտում 1:5 հաշվով պարտվել է գերմանական «Շտուտգարտին»։
Բեռնը ներկայացնող ակումբը մրցաշարի հիմնական փուլում բոլոր խաղերում պարտվել է գնդակների 3:22 հարաբերակցությամբ և դուրս մնացել հետագա պայքարից։
«Շվաբները» Անգելո Շթիլերի, Էնցո Միյոյի, Քրիս Ֆյուրիխի, Ջոշոա Վանգոմանի ու Յանիկ Կայտելի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ են տարել, միավորների քանակը հասցրել են 26-ի և 7-րդ տեղում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարը լքել էր նաև գերմանական «Լայպցիգը»։ «Ցլերը» նույնպես 6 անընդմեջ պարտություն են կրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Լայպցիգ, Յանգ Բոյս, Շտուտգարտ, Չեմպիոնների-լիգա, Սլովան, Տիգրան-Բարսեղյան