Չեֆերին. «Հուսով եմ՝ Ռեալն ու Բարսելոնան երկու ակումբից բաղկացած հիանալի մրցաշար կստեղծեն»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Սուպերլիգայի մասին.
«Նրանք կարող են ստեղծել, ինչ ցանկանում են։ Հուսով եմ՝ «Ռեալն» ու «Բարսելոնան» երկու ակումբից բաղկացած հիանալի մրցաշար կստեղծեն։
Ես տեսել եմ, այսպես կոչված, A22-ի ներկայացրած ձևաչափը։ Դժվար է ասել՝ այս շոուն զարմացնելու կամ զվարճացնելու նպատակ ունե՞ր, թե՞` ոչ։
Այժմ Սուպերլիգան ավելի փակ գաղափար է դարձել, քան 2021-ին էր, երբ բոլորը կրկին հրաժարվեցին միանալ մրցաշարին։
Մենք այս որոշումը տեսնում ենք որպես որոշ օրենքների բարելավման հնարավորություն։ Ֆուտբոլը շարունակում է մնալ միասնական, այդ իսկ պատճառով բոլոր շահագրգիռ կողմերը գործում են համախմբված:
Եվրոպական խորհրդի դատարանի մամուլի հաղորդագրության և բուն վճռի միջև ապշեցուցիչ հակադրություն կա:
Վստահ չեմ, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» գիտեն, թե ինչ են անում։ Ֆուտբոլը չի վաճառվում»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ ըստ դեկտեմբերի 21-ին Եվրոպական խորհդրի արդադատության դատարանի հրապարակած վճռի` Սուպերլիգան հաղթել է ՈՒԵՖԱ-ի դեմ դատը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, Բարսելոնա, ՈւԵՖԱ, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա