Չելսին փորձում է Վերներին փախցնել Լիվերպուլի ձեռքից
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, «Չելսին» սկսել է բանակցել «Լայպցիգի» հետո հարձակվող Տիմո Վերներին ձեռք բերելու նպատակով։
Խաղացողին արդեն մի քանի տարի է ուղարկում են «Լիվերպուլ», իսկ ընթացիկ մրցաշրջանում գերմանացի հարձակվողը բազմիցս է հայտնել, որ ցանկանում է աշխատել Յուրգեն Կլոպի հետ, սակայն, ըստ տեղեկությունների, Վերները զգուշանում է, որ կարող է բավարար խաղաժամանակ չստանալ այն ակումբում, որտեղ փայլում են Սադիո Մանեն, Ռոբերտո Ֆիրմինոն և Մոհամեդ Սալահը։
Կորոնովիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը հաշվի առնելով՝ «Լիվերպուլի» ղեկավարություւնը ժամանակավորապես դադարեցրել է Վերներին ձեռք բերելու գործընթացը, քանի որ ներկա պահին անհնար է հանդիպում կազմակերպել կողմերի միջև։ Ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել «Չելսին» սկսել է բանակցել «ցլերի» ղեկավարության հետ։ Նշենք, որ ներկա պահին խաղացողի հրաժարագինը կազմում է 58 մլն եվրո։
# Լայպցիգ, Լիվերպուլ, Չելսի, Տիմո Վերներ, տրանսֆերներ