Չելսին վերջին 1 տարում ծախսել է ավելի շատ, քան Լա լիգայի բոլոր ակումբները միասին վերցրած
Հեղինակավոր Transfermarkt կայքի Instagram-ի էջը ներկայացրել է վերջին 1 տարում տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած եվրոպական առաջնությունների լավագույն տասնյակը։
Տասնյակում տեղ է գտել նաև «Չելսին», որը խելահեղ գումարներ է ծախսում նոր սեփականատերերի օրոք։
Պարզվում է` «ազնվականները», 2022 թ. հունիսից սկսած, ծախսել են ավելի շատ, քան իսպանական Լա լիգայի բոլոր ակումբները միասին վերցրած։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1.Անգլիական Պրեմիեր լիգա* – 4,2 մլրդ եվրո
2. Իտալական Ա Սերիա – 1,6 մլրդ եվրո
3. Ֆրանսիական Լիգա 1 – 1,36 մլրդ եվրո
4. Գերմանական Բունդեսլիգա – 1,2 մլրդ եվրո
5. «Չելսի» – 997 մլն եվրո
6. Իսպանական Լա լիգա – 916 մլն եվրո
7. Պորտուգալական Պրիմեյրա – 410 մլն եվրո
8. Հոլանդական Էրեդիվիզիա – 311 մլն եվրո
9. Անգլիական Չեմպիոնշիփ – 262 մլն եվրո
10. Թուրքական Սուպերլիգա – 260 մլն եվրո
Նշենք, որ այս ընթացքում «Չելսիի» ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի գործարքը, ում դիմաց «ազնվականները» վճարել են 133 մլն եվրո։
*Ներառված է նաև «Չելսիի» կատարած ծախսերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Էրեդիվիզիա, Թուրքիայի Սուպերլիգա, Լա-լիգա, Լիգա ԲՎԻն, Լիգա-1, Չելսի, Չեմպիոնշիփ, Պրեմեյրա, տրանսֆերներ