Ուրարտուի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» 11-մետրանոցներով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիին»։
Երևանյան ակումբը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» դեմ։
Կոստանցա քաղաքը ներկայացնող ակումբն, իր հերթին, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ընդհանուր դիմակայությունում 1:3 հաշվով պարտվեց «Շերիֆին» (Մոլդովա)։
Հավելենք, որ «Ուրարտու» – «Ֆարուլ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Կոստանցայում, իսկ պատասխան խաղն` օգոստոսի 3-ին` Երևանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զրինսկի, Կոնֆերենցիաների լիգա, Ուրարտու, Չեմպիոնների-լիգա, Ֆարուլ