Հայտնի է դարձել առաջին ակումբը, որը նվաճել է ՉԼ հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր
Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Ունիոն Բեռլինի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, չնայած միավորների կորստին՝ մյունխենյան ակումբը դարձել է առաջին ակումբը, որին հաջողվել է նվաճել Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի ուղեգիր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» 25-րդ անգամ է հանդես գալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ինչը ռեկորդի կրկնություն է, որը պատկանում է «Ռեալին» և «Բարսելոնային»։ Այդ ակումբները դեռևս չեն ապահովել իրենց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլում։
Հավելենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 28 խաղից հետո վաստակել է 65 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լայպցիգից» առաջ անցնելով 5 միավորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Բունդեսլիգա, Լայպցիգ, Ունիոն-Բեռլին, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ