Տոկիո-2020. Ո՞ր տեղում է Հայաստանը մեդալային հաշվարկում
Տոկիո-2020-ի` օգոստոսի 3-ի խաղային օրը բուռն էր հայ մարզասերների համար։
Դեռ ամսի 2-ին Հայաստանն ընթացիկ օլիմպիական խաղերում նվաճեց իր առաջին մեդալը. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` դառնալով բրոնզե մեդալակիր։
Օգոստոսի 3-ին էլ արծաթե մեդալակիրներ դարձան ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։
Նվաճելով 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ` Հայաստանը ներկա պահին մեդալային հաշվարկում Կոլումբիայի և Դոմինիկյան Հանրապետության հետ կիսում է 58-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ այս հաշվարկին, միանշանակ, ևս մեկ մեդալ նույնպես ավելանալու է, քանի որ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ և նվազագույնն ապահովել է բրոնզե մեդալ։

Մեդալային հաշվարկի լավագույն տասնյակ ունի հետևյալ տեսքը.
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
