Ո՞ր ակումբներն ու առաջնություններն են ամենաշատն «օգտագործում» Մ-21 տարեկան ֆուտբոլիստների
CIES Football Observatory հետազոտական ընկերությունը դասարակարգել է այն ակումբներին, որոնք ամենաշատն են խաժամանակ տրամադրում Մ-21 տարեկան ֆուտբոլիստների։
Ողջ աշխարհում ամենաշատը երիտասարդներին խաղաժամանակ է տրամադրում Նոր Զելանդիան ներկայացնող «Վելինգտոն Ֆենիքսի» պահեստային թիմը (93,3%): Երկրորդը Սինգապուրը ներկայացնող «Յանգ Լայոնսն» է, որի կազմի 81,1 %-ը 21 տարեկանից երիատասարդ են, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դուբլինի քոլեջը ներկայացնող ակումբը`78% արդյունքով։
Եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում լավագույն արդյունքն ունեն «Լիլը» (32,1%), «Նորվիչը» (24,2%), «Բորուսիա Դորտմունդը» (22,3%), «Ջենոան» (19,2%) և «Ռեալը» (13,1%)։ Նշենք, որ այս ակումբներն առաջատար են իրենց երկրների առաջնություններում։
Եվրոպական թոփ առաջնություններից ակումբներ կան, որոնք ընդհանրապես չեն «օգագործում» Մ-21 տարեկան ֆուտբոլիստների։ Այդ ակուբմներն են «Քրիստալ Փելեսը», «Շեֆիլդ Յունայթեդը», «Lևանտեն», «Ունիոն Բեռլինը»։
Հայկական ակումբներից ամենաշատը մինչև 21 տարեկան ֆուտբոլիստներին խաժաակ տրամադրում է «Երևանը», որի կազմի 43,5 %-ը երիտասարդներ են։ Վանաձորյան ակումբին հաջորդում են։ Երևանյան ակումբին հաջորդում են «Լոռին» (28%), «Արարատը» (20,6%), «Նոան» (14,4%), «Փյունիկը» (13,2%), «Շիրակը» (8,7%), «Արարատ-Արմենիան» (8,4%), «Գանձասար-Կապանը» (7,8%), «Ուրարտուն» (5,1%), «Ալաշկերտը» (0,4%):
Ամենաշատ երիտասարդներին խաղաժաման տրամադրվում է Սլովակիայի բարձրագույն առաջնությունում (29%), սլովակներին հաջորդում է Նոր Զելանդիայի առաջնությունը (28,8%), Իռլանդիայի առաջնությունը (28,8%), Էստոնիայի առաջնությունը (28,6%), Լատվիայի առաջնությունը (28,6%) և հոլանդական Էրեդիվիզիան (27,9%)։ Աեմենաքիչը Մ-21 տարեկան ֆուտբոլիստներին խաղաժամանակ տրամադրվում է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի առաջնություններում, որոնք գրանցել են 3,7 % արդյունքը։
Եվրոպական թոփ-5 առաջնություններն ունեն հետևյալ ցուցանիշները․ Լիգա 1 (15%), Բունդեսլիգա (9,8%), Պրեմիեր լիգա (8,5%), Ա սերիա (7,7%), Լա լիգա (7%)։ Նշենք, որ Հայաստանի բարձրագույն առաջնության ցուցանիշը 14,8 % է։
# Ա-սերիա, Ալաշկերտ, ԱՊԼ, Արարատ, Արարատ-Արմենիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Գանձասար-Կապան, Երևան, Լա-լիգա, Լևանտե, Լիգա-1, Լիլ, Լոռի, Հայաստանի-առաջնություն, Նոա, Նորվիչ, Շեֆիլդ Յունայթեդ, Շիրակ, Ունիոն-Բեռլին, Ուրարտու, Ռեալ Մադրիդ, Փյունիկ, Քրիստալ-Փելաս