Շևչենկո. «Եթե պահպանենք տեղն Ա սերիայում, դա հավսարար կլինի ՉԼ-ն հաղթելուն»
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ջենոան» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ռոմային»։
«Ջենոայի» ղեկին նորամուտը նշեց ակումբի նոր գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, ով խաղից հետո կիսվել է տպավորություններով.
– Կարծում եմ` թիմը բնավորություն ցույց տվեց։ Բազմաթիվ վնասվածք ունեցողներ ունենք, ինչն էլ մեզ խանգարեց։ Տղաներն իրապես ներդրեցին ողջ ուժերը։ Նրանք վատ չէին տեղաշարժվում և փակում էին բաց տարածությունները։
Վերջին 10 րոպեներին կորցրինք գնդակը։ Առաջին բաց թողած գոլից հետո մի փոքր փոխեցինք մեր խաղաոճը և փորձեցինք խփել պատասխան գոլը։
– Երկրպագուները Ձեզ լավ ընդունեցին։
– Այո՛, ես հաճելիորեն զարմացած եմ։ Նրանք եկել էին այսօր մեզ աջակցելու և մինչ վերջ մնացին մարզադաշտում։ Ֆուտբոլիստները մեծ ուժեր ներդրեցին։ Այդ ամենն այստեղ գնահատվում է։
– «Ռոման» մշտապես ճնշում էր գործադրում մրցավարի վրա։
– Ես չեմ մեկնաբանում այդ դրվագները։ Նույնիսկ չեմ էլ ուզում նայել։ Դրանք ինձ չեն հետաքրքրում։
– Տեսանք, թե ինչպես էր Ձեր օգնականներից մեկը նույնպես ցանկանում էր մոտենալ մրցավարին, սակայն դուք կանգնացրիք նրան։
– Մենք պետք է ավելի շատ կենտրոնանք մեր խաղի վրա։ Մեր նպատակն է վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին որքան հնարավոր է շուտ վերադարձնել շարք և մրցակցություն ստեղծել թիմի ներսում։ Մեզ ծանր հանդիպումներ եմ սպասվում և ոչինչ հեշտ չի լինելու։ Պետք է շատ աշխատել։ Եթե պահպանենք տեղն Ա սերիայում, դա հավսարար կլինի Չեմպիոնների լիգան հաղթելուն։
– Խաղից հետո խոսե՞լ եք Մոուրինիոյի հետ։
– Այո՛, ինչպես խաղից առաջ, այնպես էլ դրա ավարտից հետո։ Մենք լավ հարաբերություններ ունենք։
– Ի՞նչ է նա Ձեզ ասել խաղից հետո։
– Ասաց, որ արժանի հանդիպում էր,- նշել է ուկրաինացի մասնագետը MEGOGO-ի եթերում, որը մեջբերում է Tribuna.com-ը։
Հավելենք, որ «Ջենոան» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղից հետո վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեյ-Շևչենկո, Ջենոա, Ռոմա