Շեֆիլդ Յունայթեդն ԱՊԼ-ում բաց թողած գոլերի քանակով հակառեկորդ է սահմանել
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում առաջնության հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Շեֆիլդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բաց է թողել արդեն 92 գոլ և սահմանել հակառեկորդ։
OptaJoe-ն գրում է, որ 1995/96 մրցաշրջանից հետո, երբ Պրեմիեր լիգայում հանդես է գալիս 20 ակումբ, «Շեֆիլդը» առաջին ակումբն է, որը մեկ մրցաշրջանում 90 և ավելի գնդակ է բաց թողնում։
«Շեֆիլդ Յունայթեդը» գերազանցել է «Դերբի Քաունթիի» հակառեկորդը, որ 2007/08 մրցաշրջանում բաց էր թողել 89 գնդակ։
Այդ ցուցանիշով բացարձակ հակառեկորդակիրը «Սվինդոն Թաունն» է, որը 1993/94 մրցաշրջամում 100 գնդակ է բաց թողել։ Այդ ժամանակ Պրեմիեր լիգայում հանդես էր գալիս 22 ակումբ, որոնք մրցաշրջանի ընթացքում անցկացնում էին 42 հանդիպում։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգան անցկացվում է 1992/93 մրցաշրջանից։ Մինչև այդ մրցաշարը կոչվել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Շեֆիլդ Յունայթեդ