Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի մրցակիցը վերջին տուրում և մրցաշարային աղյուսակը📸
Հնդկաստանի Չենայի քաղաքում մոտենում է ավարտին շախմատի համաշխարհային օլիմպիադան։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ադրբեջանին։
Այդ հաղթանակից հետո մեր ընտրանին վաստակեց 17 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
17 միավոր ունի նաև Ուզբեկստանի հավաքականը, որը լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Օգոստոսի 9-ին կկայանան մրցաշարի վերջին` 11-րդ տուրի պարտիաները, որի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցելու է Իսպանիայի, իսկ Ուզբեկստանը`Նիդեռլանդների ընտրանու դեմ։
Տղամարդկանց պայքարի մրցաշարային աղյուսակի վերնամասն ունի հետևյալ տեսքը.
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայկական-Սպորտ, Շախմատ