Նևիլ.««Երազանքների թատրոնը» վերածվել է «Ոչինչի թատրոնի»»
Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Նյուքասլին»` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո «կարմիր սատանաների» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է մանկունյական ակումբին և գովեստի խոսքեր շռայլել «Նյուքասլի» ղեկավարության հասցեին.
«Մարզադաշտի թունել տանող ճանապարհին հանդիպեցի Դեն Էշվորթին (խմբ.` «Նյուքասլի» սպորտային տնօրենը)։ Նա փոխեց Անգլիայի ֆուտբոլային միության համակարգը, «Բրայթոնին» պատրաստեց այս անհավանական հաջողությանը և այժմ էլ ամուր հիմքեր է ստեղծել «Նյուքասլի» նոր ղեկավարության համար։
Նա գրագետ է և բարձր որակավորում ունի։ Էշվորդն ակումբի մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և մյուս բոլոր գերատեսչությունների աշխատակիցների հետ աշխատում է հանգիստ և համահունչ։
Վերջին երկու խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցել է այնպիսի ակումբների դեմ, որոնք հատուկ բաժին են ստեղծել` խաղաղաշտում և դրանից դուրս թիմին աջակցելու համար։
«Յունայթեդում» ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Մենք, նույնիսկ, սպորտային տնօրեն չունենք։
Ես հաճախ եմ եղել «Նյուքասլի» մարզադաշտում և զգացել նրա հիանալի երկրպագուներին, երբ Մայքլ Էշլիի (խմբ.` «Նյուքասլի» նախկին սեփականատերը) պատճառով կորցնում էին իրենց էներգիան և էնտուզիազմը։ Այդ ամենը շատ ցավալի էր։
Նախորդ երեկո մենք տեսանք, թե ինչպես է «Երազանքների թատրոնը» (խմբ.` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտն անվանում են նաև այդպես) վերածվել է «Ոչնչի թատրոնի»։ «Յունայթեդի» յուրքանչյուր երկրպագու ձանձրույթ և անտարբերություն է զգում այս ամենից։
Ֆուտբոլիստները խաղադաշտում շոկի մեջ էին, խաղն աղետալի էր, իսկ մարզիչը մեր աչքի առջև հայտնվեց տխուր իրավիճակում։
Մենք այս ամենն արդեն տեսել ենք և գիտենք, թե այն ինչպես է ավարտվում։ Բավական է»,- գրել է Նևիլը X-ի իր միկրոբլոգում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի լիգայի գավաթ, ԱՊԼ, Գարի Նևիլ, Դեն Էշվորթ, Մանչեսթեր Յունայթեդ, Նյուքասլ