Նույնիսկ առանցքային ֆուտբոլիստների բացակայությունը չխոչընդոտեց Լիվերպուլին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց առաջատարների թվում ընթացող «Լեսթերի» դեմ։
Չնայած մի շարք առաջատար ֆուտբոիստների բացակայությանը՝ մերսիսայդյան ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց՝ հաղթելով 3։0 հաշվով։ Յուրգեն Կլոպի սաների կազմից գոլերի հեղինակներ դարձան Դիեգու Ժոտան և Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ Ջոնի Էվանսը գրավեց սեփական դարպասը։
Հավելենք, որ «Լիվերպուլի» կազմից տարբեր վնասվածքների պատճառով այս հանդիպումը բաց են թողել Մոհամեդ Սալահը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ջորդան Հենդերսոնը, Ջո Գոմեսը, Վիրջիլ վան Դեյկը, Տիագո Ալկանտարան և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 20 միավոր, հավասարվեց «Տոտենհեմին» և նրա հետ կիսում է 1-ին հորիզոնականը։ «Աղվեսները» 18 միավորով 4-րդն են։ Նույնքան միավոր ունի նաև «Չելսին»։
# ԱՊԼ, Դիեգու Ժոտա, Լեսթեր, Լիվերպուլ, Ջոնի Էվանս, Ռոբերտո-Ֆիրմինո