«Նոան» հաղթեց «Փյունիկին»` առաջին անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն 🎥
Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց «Փյունիկի» դեմ։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը Հովհաննես Համբարձումյանի ու Ներմին Զոլոտիչի գոլերի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով։ Հյուրերից աչքի ընկավ Դանիլ Կուլիկովը։
«Նոան» վաստակեց 71 միավոր և առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ մրցակցիների համար` պատմության մեջ առաջին անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն։ «Փյունիկը» 50 միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից