Ներկայացում «Երազանքների թատրոնում». Յունայթեդը կամային հաղթանակ տոնեց Արսենալի նկատմամբ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դինամիկ, գոլառատ և հետաքրքիր պայքարում անցավ, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակով` 3:2 հաշվով։
«Կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը։
«Զինագործների» գոլերն էլ խփեցին Էմիլ Սմիթ-Ռոուն ու Մարտին Էդեգորը։
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր կարիերայի 800-րդ ու 801-րդ գոլերը։
Պորտուգալացի հարձակվողը ֆուտբոլի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով պաշտոնական խաղերում դարձել է 800 և ավելի գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 21 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։
«Արսենալը» մնաց 23 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բրունո Ֆերնանդեշ, Էմիլ Սմիթ-Ռոու, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարտին-Էդեգոր