Նեյմարի և Մարսելի պաշտպանի վեճը տեղափոխվել է Twitter📷
Ինչպես արդեն տեղյակ ենք պահել, սեպտեմբերի 13-ին կայացած ՊՍԺ 0։1 «Մարսել» հանդիպման վերջնամասում երկու թիմերի ֆուտբոլիստների միջև լուրջ բախում է տեղի ունեցել, որի հիմնական գործող անձինք եղել են փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարը և «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը։
Դրվագներից մեկում երևում է, թե ինչպես է Նեյմարը հարված հասցնում Գոնսալեսին, ինչի պատճառով հանդիպման գլխավոր մրցավարը նրան խաղադաշտից հեռացրել է։
Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստը Գոնսալեսին մեղադրում է ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար։ Նեյմարի խոսքերով, իսպանացի պաշտպանը նրան անվանել է «կապիկ», «անբորայականի որդի» և այդ մասին մի քանի գրառում է կատարել՝ նշելով, որ ափսոսում է միայն, որ չի հարվածել այդ հիմարի մռութին, ինչպես նաև VAR-ից ու մրցվարաներից պահանջում է ցույց տալ այն ռասիստի լուսանկարը, ով իր հանդեպ նման արտահայտություններ է թույլ տվել։
Այդ ամենից հետո գրառում է կատարել նաև Ալվարո Գոնսալեսը։ 30-ամյա ֆուտբոլիստը պրովանսյան ակումբի սևամորթ ֆուտբոլիստների հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալը․
«Այստեղ ռասզիցմին տեղ չկա։ Երբեմն անհրաժեշտ է պարտվել իմանալ»։ Անհավանական երեք միավոր էր»։
Այդ գրառման մեկնաբանությունների հատվածում Նեյմարը վայրկյանական պատասխանել է Գոնսալեսի գրածին․
«Դու այն մարդը չես, ով ընդունում է իր սխալները։ Պարտությունը սպորտի մի մասն է, սակայն այստեղ խոսքը ռասիզմի և վիրավորանքների մասին է։ Ո՛չ, ես քեզ հետ համաձայն չեմ։ Ես քեզ չեմ հարգում, դու բնավորություն չունես։ Հետևի՛ր խոսքերիդ․․․ տղամարդ եղի՛ր, ռասիստ»,- գրել է Նեյմարը։
# Ալվարո Գոնսալես, Լիգա-1, Նեյմար, ՊՍԺ, Օլիմպիկ Մարսել