Նեյմարը փայլում է Բրազիլիայի հավաքականի կազմում🎥
ԱԱ-22-ի ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվել էր Պերուի հավաքականին։
«Պենտակամպիոնների» համար հանդիպումը վատ սկսվեց, քանի որ 5-րդ րոպեին Անդրե Կարիլյոն առաջ մղեց պերուացիներին, սակայն 28-րդ րոպեին Նեյմարը 11 մետրանոց նշակետից հավասարեց հաշիվը։
59-րդ րոպեին Ռենատո Տապիան կրկին առաջ մղեց Պերուի ընտրանուն, բայց հանդիպման մնացած ժամանակահատվածում Տիտեի սաների առավելությունն ակնհայտ էր, ինչն էլ նպաստեց, որ բրազիլացիները երեք անգամ գրավեն մրցակցի դարպասը՝ տանելով կամային հաղթանակ։
64-րդ րոպեին Ռիչարլիսոնը հաշիվը դարձրեց 2։2, իսկ 83-րդ րոպեին «դեղինների» աստղտը Նեյմարը կրկին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, 94-րդ րոպեին էլ Նեյը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։4։
Այսպիսով, Պերուի հավաքականը փորձեց խնդիրներ ստեղծել բրազիլացիների համար, սակայն աշխարհի հնգակի չեմպիոններն ապացուցեին իրենց բարձր կարգը և կայացած երկու խաղերից հետո վաստակած 6 միավորով Արգենտինայի հավաքականի հետ գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Պերուի հավաքականը 1 միավորով 8-րդն է։
# ԱԱ-2022, Անդրե Կարիլյո, ԿՈՆՄԵԲՈԼ, Նեյմար, Ռենատո Տապիա, Ռիչարլիսոն, Տիտե