ՊՍԺ-ն հաստատել է․ Նեյմարը բաց կթողնի նաև Բարսայի դեմ պատասխան հանդիպումը
«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարը բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ շաբաթ մարզումների միայն մի մասն է անցկացրել ընդհանուր խմբի հետ և հիմնականում մարզվել է անհատական ծրագրով։ Առաջիկա օրերին «Փարիզի» բուժանձնակազմը լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի 29-ամյա ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին։
Բացի Նեյմարից, «Բարսելոնայի» դեմ հանդիպումը բաց կթողնեն նաև Խուան Բերնատն ու Մոյզե Քինը, ովքեր վարակված են կորոնավիրուսով։
Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 11-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ից սկսած։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում փարիզյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 4։1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խուան Բերնատ, Մոյզե Քին, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ