Նապոլին վերջապես փայլում է` ջախջախելով Ուդինեզեին🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։
Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «աձուրիներն» ունեին խաղային ու տարածքային մեծ առավելություն` մրցակցին ջախջախխելով 4:1 հաշվով։
Ռուդի Գարսիայի թիմի գոլերը խփեցին Պյոտր Զելինսկին, Վիկտոր Օսիմենը, Խվիչա Կվարացխելիան ու Ջովանի Սիմեոնեն։
Նշենք, որ Խվիչա Խվարացխելիան ընդհատեց 23 խաղից բաղկացած գոլային երաշտը։
Վրացի հարձակվողը պաշտոնական խաղերում վերջին գոլը խփել էր դեռևս սույն թվականի մարտի 19-ին` գրավելով «Տորինոյի» դարպասը։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 11 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Ուդինեզեն», 3 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լազար Սամարջիչ, Խվիչա Կվարացխելիա, Նապոլի, Ուդինեզե, Պյոտր Զելինսկի, Ջովանի Սիմեոնե, Ռուդի Գարսիա, Վիկտոր Օսիմեն