«Նապոլին» Կոնտեին փոխարինելու մի շարք թեկնածուներ ունի
Մի շարք մասնագետներ հավակնում են գլխավորել «Նապոլին», հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Աձուրին» գլխավոր մարզչի պաշտոնում Անտոնիո Կոնտեին փոխարինելու հարցում դիտարկում է Վինչենցո Իտալյանոյի («Բոլոնիա»), Դանիելե դե Ռոսիի («Ջենոա»), Ֆաբիո Գրոսոյի («Սասուոլո») և Էնցո Մարեսկայի տարբերակները։
Կա հավանականություն, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Կոնտեն կհեռանա «Նապոլիից» ու կգլխավորի Իտալիայի ազգային հավաքականը։
«Նապոլին» 56-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 84 խաղում տարել է 51 հաղթանակ, գրանցել 17 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, դարձել Իտալիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր։
Կոնտեն Իտալիայի հավաքականը մարզել է նաև 2014-16 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անտոնիո Կոնտե, Դանիելե դե Ռոսսի, Էնցո Մարեսկա, իտալիայի հավաքական, Նապոլի, Վինչենցո Իտալյանո, Ֆաբիո Գրոսո