Նապոլին լուրջ խնդիրներ ունի` սեփական հարկի տակ պարտվելով նաև Էմպոլիին🎥
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Լուչիանո Սպալետիի թիմն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։
«Նապոլին» հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի 60%-ը, կատարել է 30 հարված, որոնցից 6-ը` դիպուկ, իրացրել է 10 անկյունային ու անցկացրել է 85 վտանգավոր գրոհ։
Չնայած ունեցած նման առավելությանը` նեապոլիտանական ակումբն այդպես էլ չկարողացավ գոնե մեկ գոլի հեղինակ դառնալ։
Դեռ ավելին` «Էպոլին» 70-րդ րոպեին Պատրիկ Կուտրոնեի խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։
Այսպիսով, «Էմպոլին» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 26 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։
«Նապոլին», կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 36 միավորով և եզրափակում է լավագույն քառյակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էմպոլի, Լուչիանո-Սպալետի, Նապոլի, Պատրիկ-Կուտրոնե